ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բանը կարող է ավարտվել դատ ու դատաստանով

Բանը կարող է ավարտվել դատ ու դատաստանով
08.05.2015 | 10:47

Մայիսի 2-ին կայացած Ֆլոյդ Մեյվեզեր-Մենի Պակեաո մրցամարտի մասին, որն ավարտվել է ամերիկացու հաղթանակով, մենք արդեն տեղեկացրել ենք ընթերցողին: Սակայն մրցամարտից հետո ի հայտ են եկել մանրամասներ, որոնք, մեղմ ասած, կարող են ճակատագրական լինել ֆիլիպինցու համար: Բանն այն է, որ, պատճառ բերելով վնասված ուսագլխով մենամարտելը, Պակեաոն պահանջել է մատչ-ռևանշի հնարավորություն, մինչդեռ նախամարտյան բոլոր փաստաթղթերում նրա իսկ ստորագրությամբ հավաստված է, որ առողջական խնդիրներ չի ունեցել: Ասել է թե` Մենին գիտակցաբար մոլորության մեջ է գցել մրցամարտի անցկացման պատասխանատու բոլոր կողմերին: Իսկ եթե չմոռանանք, որ Լաս Վեգասը գտնվում է Նևադա նահանգում, իսկ այստեղ սուտ վկայության, կեղծ ցուցմունքի համար խիստ պատիժ է հասնում, ստացվում է, որ ֆիլիպինցին ոչ միայն կարող է տուգանվել 5000 դոլարով, այլև դատապարտվել 1-4 տարվա ազատազրկման:
Առաջինի հետ կապված, գլուխը քարը, 5000 դոլարը փող չէ ֆիլիպինցու համար, ով միայն այս վերջին մարտից վաստակել է 80 միլիոն դոլար, բայց ահա ազատազրկման հետ կապված խնդիրներ են առաջանում: Ինչ խոսք, որ պատժից խուսափելու սողանցքեր կգտնվեն. մասնավորապես, Պակմենի խորհրդականն արդեն իսկ հայտարարել է, որ հարցաթերթիկի տակ թեև Մենիի ստորագրությունն է, սակայն հարցերին Մենին պատասխանել է իր ներկայացմամբ, իսկ ինքը թարգմանության մեջ ամբողջական չի եղել: Թե հետաքննությունն ինչով կավարտվի, այս պահին դժվար է պատասխանել, բայց այն, որ հասունանում է լուրջ սկանդալ, թերևս անտարակուսելի է` սա Ամերիկան է, ու պատժից մարդուն չի կարող փրկել անգամ նախագահի եղբայր լինելը:
Ի միջի այլոց, նշենք, որ Մեյվեզերը մարտից հետո նվաճած երեք գոտիներն էլ հանել է «ազատ նավարկության»: Այսինքն, հրաժարվելով գոտիներից, նա դրանք նվաճելու հնարավորություն է տալիս մյուսներին: Սա սովորական տրամաբանության մեջ չտեղավորվող արարք է, սակայն ո՞վ է ասել, անկախ քաշային կարգից, աշխարհի վերջին տարիների լավագույն բռնքամարտիկը սովորական մարդ է: Միևնույն է, ինքը համոզված է, որ լավագույնն ինքն է, իսկ այդքանից հետո «կոստյո՞ւմն է, որ պիտի նրան զարդարե»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ